Գումար է հատկացվել Գյումրու դրամատիկական թատրոնի պատուհանների փոխարինման համար
Կառավարության որոշմամբ 34 մլն 677 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման աշխատանքներն իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», թատրոնի պատուհանները վթարային վիճակում են, ինչը ոչ միայն անվտանգության, այլ նաև ջեռուցման խնդիրների առաջ էր կանգնեցրել թատրոնին: «Շատ երկար ժամանակահատված այս խնդրի մասին խոսել ենք, բայց լուծում չկար։ Նազելի Բաղդասարյանը մարզպետ նշանակվելուն պես այն համարեց իր առաջնային խնդիրը։ Հուրախություն մեզ, այսօր իրականություն դարձավ, սա ամենամեծ նվերն է թատրոնին։ Նազելի Բաղդասարյանի հոգատար վերաբերմունքի շնորհիվ եղավ այս ամենը, գործը շարունակեց ներկայիս մարզպետը»,- լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ նշեց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, տեղեկացնելով, որ պատուհանների խնդիր հետ միասին, լուրջ խնդիր է նաև Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը 2016 թվականին տեղափոխվել էր թատրոն: Ավելի մանրամասն՝ այստեղ: