943 մլն 686 հազար դրամ՝ Գյումրու փողոցների ասֆալտապատման և Արթիկի լուսավորության ցանցի ընդլայնման համար

943 մլն 686 հազար դրամ՝ Գյումրու փողոցների ասֆալտապատման և Արթիկի լուսավորության ցանցի ընդլայնման համար

Կառավարության որոշմամբ 943 մլն 686 հազար դրամ հատկացվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:

904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համամասնությունն է, ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը (ներառյալ նախագիծ, տեխնիկական հսկող, հեղինակային հսկող) կազմում է 2 մլրդ 10 մլն դրամ։

Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 8 կմ 185 մ։ 22 փողոցից 15-ի աշխատանքներն ավարտված են։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Էլիտ Արման Շին» ՍՊԸ, «Լենճանշին» ՍՊԸ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ և «Դուստր Մոնիկա» ՍՊԸ կողմից։

«Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում» սուբվենցիոն ծրագրի կառավարության համամասնությունը 55 տոկոս է՝ 39 մլն 152 հազար դրամ։ Ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 185 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Կիր-Քար» ՍՊԸ, «Գազելշին» ՍՊԸ, «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ, «Նոր գրուպ» ՍՊԸ և «ՈՒյուտ սենթր» ՍՊԸ կողմից։

 

wp-apeth