Գորիսի ԲԿ դիմած ռուս զինծառայողները հրազենային վնասվածքներ չեն ունեցել

Գորիսի ԲԿ դիմած ռուս զինծառայողները հրազենային վնասվածքներ չեն ունեցել

Ի Պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Ավելի վաղ հայկական տելեգրամյան մի շարք ալիքներ տեղեկություն էին տարածել , թե Սյունիքում ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով 2 ռուս զինծառայող է վիրավորվել։ Տեղեկություններ էին տարածվել նաև, թե վիրավորվածներից մեկը մահացել է։

wp-apeth