Շիրակի մարզի պարեկներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Մարտի 5-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշվում է, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածը թմրանյութ է: Մարտի 7-ին էլ Շիրակի պարեկները Գյումրիի Մուշ-2 թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: