Քննարկել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացմանը վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին: Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ընթացքում Մարսելո Վենդեն Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող բարեփոխումների ընթացիկ և նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:
Քննարկվել են ««Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և բարելավմանը վերաբերող հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումային ծրագրերի իրականացմանը, օդանավակայանի շենքային ու տեխնիկական հնարավորությունների ընդլայնման գործընթացին: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցել իրականացվող բարեփոխումներին: