Շիրակի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը
Կառավարությունը հաստատեց Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերոբյանի ընտրության արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Կառավարությունը նման որոշում ընդունեց մարտի 17-ի հերթական նիստում։ Որոշման նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Սերոբյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ ինքը և իր շուրջ ձևավորված պրոֆեսորադասախոսական անձնակազմը միտված են առաջնահերթ լուծելու կրթության որակի խնդիրը։