Եղեգնաձորի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Եղեգնաձորի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները հունվարի լույս 8-ի գիշերը Եղեգնաձոր համայնքում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գլաձոր գյուղի 31-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա «Մերսեդես» ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են լուցկու տուփեր, որոնք լցված են եղել մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրամիջոց են եղել։ «Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, նա Գլաձորի տներից մեկից Եղեգնաձորի ոստիկաններին ներկայացրեց թղթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված՝ դրաձյալ 17 գրամից ավելի քաշով։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth