Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ, մասնավորապես՝

  • Նոյեմբերի 26-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 27-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ եւ 21 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 28-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 29-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 30-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ է գրանցվել՝

  • Նոյեմբերի 25-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 27-ին Թուրքիայի Չալդրան քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ, Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 28-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 34 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 5 երկրաշարժ: Նոյեմբերի 25-ին 6.0 եւ 6.2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Սանտա Կրուս կղզեխմբի տարածքում եւ Մյանմա-Հնդկաստան սահմանային գոտում` Մյանմայի Չին նահանգի Հախա քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Նոյեմբերի 28-ին 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պերուի հյուսիսում` Բարանկա քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 1 մարդ, 126-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել են 362 բնակելի տուն, 7 առողջապահական հաստատություն եւ 13 տաճար, ավերվել են 76 բնակելի տուն, 2 եկեղեցի եւ 1 առողջապահական հաստատություն: Վնասվել են ճանապարհներ եւ էլեկտրահաղորդման գծեր: Նոյեմբերի 29-ին Ճապոնիայի Իձու կղզեխմբի տարածքում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.4 մագնիտուդ: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի Բիսմարկի կղզեխմբի Նոր Իռլանդիա կղզու Կավիենգ քաղաքից 100 կմ դեպի հարավ-արեւելք:

wp-apeth