Մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին դիրքեր բարձրանալ թույլ չտալու վերաբերյալ տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ․ ՊՆ
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց: