Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 4-10-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ. նոյեմբերի 5-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

· Նոյեմբերի 4-ին Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 46 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Ղազախ քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

· Նոյեմբերի 6-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Նոյեմբերի 8-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք եւ 17 կմ արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 26 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 4 երկրաշարժ: Նոյեմբերի 6-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Գորոնտալո քաղաքից 147 կմ հարավ-արեւելք: Նոյեմբերի 9-ին Նիկարագուայի Մասայա քաղաքից 83 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,2 մագնիտուդ: Հաջորդ օրը 6,5 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի Հիրարա քաղաքից 184 կմ դեպի հարավ-արեւելք եւ Ինդոնեզիայի Նաբիրա քաղաքից 186 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

wp-apeth