Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի. Արմեն Գրիգորյան

Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի. Արմեն Գրիգորյան

Գորիս–Կապան ավտոճանապարհին Հայաստանը նույնպես մաքսակետեր կտեղադրի։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,-ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով` այդ աշխատանքները հայկական կողմը նախապես սկսել էր։

Նա անդրադարձավ նաև այլընտրանքային` Կապան-Տաթև ճանապարհին` ասելով, որ այն արդեն պատրաստ է։ Նրա խոսքով` կարելի է ասել, որ այն անվտանգ շահագործվող ճանապարհ է, որի միջոցով հնարավոր կլինի նաև բեռնափոխադրումներ իրականացնել։

ԱԽ քարտուղարը վստահեցնում է` Երևան-Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված լավագույն ճանապարհն է։ ԱԽ քարտուղարը հավելեց` դեպի Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող ճանապարհները նույնպես բարեկարգվում են։

wp-apeth