Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած եւս 2 քաղաքացի տեղափոխվել են «Արմենիա» բկ

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած եւս 2 քաղաքացի տեղափոխվել են «Արմենիա» բկ

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած եւս 2 քաղաքացի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, news.am-ի հետ զրույցում ասել է «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։

2 վիրավորները տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոցից, նրանք գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում։

Նշենք, որ այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում այդ վթարից տուժած 8 քաղաքացի է բուժում ստանում, որոնցից 6 տուժած վերակենդանացման բաժանմունքում են։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։ Այդ վթարի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու եւ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

wp-apeth