Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ

ՇՏԱՊ Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ, նշված է կենտրոնի ֆեյսբուքի էջում: Անհրաժեշտ են արյան դոնորներ
«Այս պահին բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը Կատարեք արյունատվություն, մի հետաձգեք այդ մարդասիրական քայլը։ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30: Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23: Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7:
Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ կայքում»,- ասված է հաղորդագրությունում: