Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ Բաքու-Նախիջեւան չվերթի օդանավի մասին

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ Բաքու-Նախիջեւան չվերթի օդանավի մասին

Հայաստանը չի փակել իր օդային տարածքը, Ադրբեջանն էլ չի փակել իր օդային տարածքը հայկական փոխադրողների առջեւ, բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում, որը կապված էր թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման հետ: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջեւան թռիչք:

«Սահմանափակումները կապված են թռիչքային անվտանգության հետ: Հատուկ օդային տարածքը փակելու քայլ տեղի չի ունեցել»,- ասել է նա:

wp-apeth