Ռուս խաղաղապահները Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են

Ռուս խաղաղապահները Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են

Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքին մոտ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

«Ինձ զանգել են ու ասել, որ ռուսները եկել են, դրոշը հանել, ի՞նչ անենք, ես էլ ասացի, որ իրավասու չեմ ասել՝ ինչ անեք։ Դա վերեւների հարցն է, ես ինչ իմանամ»,- ասել է համայնքի ղեկավարը։

Լեռնիկ Ավանեսյանի խոսքով՝ սեպտեմբերի 20-ին, ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են էին տվել իրենց դիրքը ,ապա ռուս խաղաղապահների միջնորդությամբ հետ գնացել։ Սակայն ադրբեջանցիները պայման են դրել, որ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը պետք է իջեցվի, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են դրա փոխարեն Հայաստանի դրոշը կախել։ Մաճկալաշեն համայնքի ղեկավարն ասաց, որ այս պահին Ամարասի վրա ոչ մի դրոշ չկա։

ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք: Մարտունիի շրջանում սահմանազատման գծի մոտ գտնվող սրբավայր են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից:  Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը՝ շարժման և Ամարասի վանական համալիր այցելելու ընթացքում և եկեղեցական ժամերգությունների ժամանակ:

wp-apeth