Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածի հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները. Կապանի համայնքապետ
Տեղեկացնում եմ, որ ժամը 20:00-ի դրությամբ՝ վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»,- նշել է համայնքապետը: