ՊՆ-ն Եռաբլուրում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկության մասնակիցներին հրավիրում է ժողովի

ՊՆ-ն Եռաբլուրում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկության մասնակիցներին հրավիրում է ժողովի

ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին:

wp-apeth