Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարազատները Կառավարության դիմաց են. Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ էլ Կառավարությունից իրավասու այնպիսի մեկի հետ, ով կարող է իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Մանրամասները news.am-ի տեսանյութում:
Կառավարության շենքի դիմաց, Բաքվում պահվող ռազմագերիների հարազատներին, Կառավարությունից ոստիկանների միջոցով առաջարկեցին երկու հոգով մտնել Կառավարություն՝ վարչապետի աշխատակազմից ինչ-որ մեկի հետ քննարկման, սակայն գերիների հարազատները հրաժարվեցին։
Նրանք պնդեցին, որ հանդիպմանը պետք է բոլորը մասնակցեն, հակառակ պարագայում չեն համաձայնի որեւէ հանդիպման։ Ոստիկանները նաեւ ասել էին, որ հանդիպմանը Կառավարությունից մասնակցելու է վարչապետի աշխատակազմից ինչ–որ մեկը, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: