Ալեքսանդր Ցականյանը` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Ալեքսանդր Ցականյանը` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար», – ասված է հրամանագրում։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի հուլիսի 7-ի հրամանագրով՝ Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

wp-apeth