Սկսվել է Սյունիքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը

Սկսվել է Սյունիքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը։

Այս տարի նախատեսվում է մաքրել 45 000 քմ տարածք։ Ականազերծման աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «The Halo Trust» ընկերությունը: Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը։

wp-apeth