Մառախուղի պատճառով կորած երկու զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ
Հայաստանի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի եւ վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին news.am-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Նշել են, որ մառախուղի պատճառով դժվարանում է որոնողական աշխատանքները։ Նշենք, որ այդ հատվածը Սեւ լճի տարածքում է։
Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով երեկվանից կապը կորել է այդ երկու զինծառայողների հետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է երկու զինառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։