ՍԴ-ն հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում կայացնելու
Սահմանադրական դատարանը ավարտեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով գործի քննությունը, հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու:
Կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Ես այս պահին հայտարարում եմ գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար»:
Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կողմերը նախօրոք կտեղեկացվեն:
Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին, շարունակվել նաև շաբաթ-կիրակի օրերին: ՍԴ որոշման կայացման վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: