Վթար է տեղի ունեցել. առաջացել է բիտումի արտահոսք
![Վթար է տեղի ունեցել. առաջացել է բիտումի արտահոսք](https://hingshabti.am/wp-content/uploads/2021/06/hingshabti.am-25-3.jpg)
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին դեպի Սեմյոնովկա տանող ավտոճանապարհի 13.7-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վթար։ Վթարվել է բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել է բիտումի արտահոսք։ Նշված ճանապարհահատվածն այժմ երկկողմանի փակ է։