Կաթողիկոսն անդրադաձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին

Կաթողիկոսն անդրադաձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին

Հայ առաքելական եկեղեցին հնարավոր ջանքերը գործադրում է` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է  Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,- infoport-ի փոխանցմամբ՝ ասել է կաթողիկոսը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ գերիների վերադարձի հարցով ՀԱԵ-ն դիմի Հռոմի պապին, Գարեգին Բ-ն նշել է, որ իրենք քննարկում են այդ հարցը և պատշաճ քայլեր ձենարկում:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից գրավված տարածնքերում հայկական եկեղեցիների պղծման դեպքերին՝ Կաթողիկոսն ասել է, որ դատապարտում են դրանք։

«Բնականաբար, մենք խստագույնս դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր գործադրում ենք, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտող խոսքն ասի այդ երևույթների առնչությամբ»,- նշել է Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է ուղղել Ռուսաստանի Դաշնության իշխանությանը, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին` Կիրիլ պատրիարքին, այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որ Դադիվանքը շարունակի իր ծառայությունն ու առաքելությունը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth