Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:

Ավելի վաղ Փաշինյանը գրել էր, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Վարչապետը գրել էր նաև, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

wp-apeth