Սասուն Միքայելյանն Արցախում բեկորային վիրավորում է ստացել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանն արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ընթացքում բեկորային վիրավորում է ստացել: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել են ԵԿՄ լրատվության վարչությունից:
«Նա վիրավորում է ստացել ոտքերի և մեջքի շրջանում: Այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն»,- նշել են ԵԿՄ-ից:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti