Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է

Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։

«Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։ Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին, ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար»,- գրել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ երեխան ընկել էր ներքև Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից: Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ունեցել է զուգակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։ Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է եղել՝ միացված արհետական շնչառության սարքին:

wp-apeth