Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Սահմանագոտու առանձին հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և շուրջ 70 կրակոց արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով և պատրաստ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

wp-apeth