Երկու վրաերթ ու մեկ պատահար՝ մահվան ելքերով

Երկու վրաերթ ու մեկ պատահար՝ մահվան ելքերով

Հուլիսի 4-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սարկավագի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հուլիսի 14-ին, ժամը 16.25-ին Աիդա Ալթունյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Քննությունը շարունակվում է, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշվում է նաև, որ հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա քաղաքացի, որը Երևանի Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկի մոտ վրաերթի էր ենթարկվել: Հուլիսի 14-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկանք է ստացվել, որ ժամը 12.30-ին վրաերթի ենթարկված Արտեմ Մկրտչյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հաղոդում են նաև, որ հուլիսի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի տներից մեկի հողամասում. 54-ամյա վարորդը և 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ պատահարի հետևանքով տեղափոխված տղամարդը՝ Սուքիաս Հարությունյանը ժամը 04.00-ի սահմաններում մահացել է: Քննությունը շարունակվում է։
wp-apeth