«Ադրբեջանցի օգտատերերը խոսում են երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին». Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանցի օգտատերերը խոսում են երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»,- գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել։ Թանկարժեք ԱԹՍ է նաև կորցրել:

Թարմացում.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu):

Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան:

wp-apeth