Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսի փլուզման վտանգի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել, որ երկիրն երբեք նման ճնշում չի զգացել՝ անկախացումից սկսած, ինչպես այս օրերին: Այս մասին նա խոսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է Tut.by-ն:
«Չեմ ուզում, որ վաղը փլուզվի այն ամենն, ինչը մենք ստեղծել ենք մեր սեփական ձեռքերով և ինչ-որ մեկը գա և սկսի փորձեր իրականացնել: Եթե մենք սկսենք մայդանից, ապա մենք ջնջելու ենք և՛ մեր պատմությունը, և՛ մեր հանդուրժողականությունը․ ամեն ինչ փոշի կդառնա: Հետևաբար, մենք պետք է ստեղծենք նոր Սահմանադրություն», — ասել է Բելառուսի նախագահը և ավելացրել, որ պետք է հստակ հասկանան, թե ինչ են իրենք ուզում, ինչպիսին պետք է լինի երկիրը:
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին: Պետության ղեկավարի պաշտոնում հավակնորդների կալանքի հետ կապված զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում երկրում և դրա սահմաններից դուրս: Լուկաշենկոն ասել է, որ այդ մարդիկ ցանկանում են երկրում հեղափոխություն կազմակերպել: