Լուրեր կորոնավիրուսային աշխարհից մեկ տողով

Լուրեր կորոնավիրուսային աշխարհից մեկ տողով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կրկին կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի ռեկորդ է գրանցվել օրվա կտրվածքով: Հինգշաբթի օրն արձանագրվել է վարակման 53 հազարից ավելի դեպք, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ-ի նահանգներից նոր դեպքերի կտրուկ աճք է նկատվում Տեխասում, որտեղ քաղաքացիներին պարտադրել են դիմակ կրել բաց տարածքներում: Այս շաբաթ Տեխասում ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել: Միայն չորեքշաբթի օրը գրանցվել է 8 հազար դեպք:

Այսօրվանից սկսած Պաղեստինի արևմտյան շրջաններում որոշել են հնգօրյա լոքդաունի անցնել՝ կորոնավիրուսի նոր դեպքերի աճով պայմանավորված: Նշվում է, որ մինչ այս մի շարք շրջաններում կիրառված սահմանափակումները չեն տվել ցանկալի արդյունք:

Երկու շաբաթում Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշը: Անցած մեկ օրում երկրում հաստատվել է վարակման 63 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվն երկրում հասել է 13 հազարի:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիում արդեն երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության հարյուրից ավելի նոր դեպք: Այսօր հայտնել են 124 նոր դեպքի մասին: Սա ամենաբարձր ցուցանիշին է օրվա կտրվածքով այն բանից հետո, երբ մայիսի վերջին հանեցին արտակարգ դրության ռեժիմը:

Մելբուրնում կորոնավիրուսային իրավիճակը հասել է իր պիկին չնայած նրան, որ Ավստրալիան համարվում է այն երկրներից մեկը, ոը կարողացել է արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ: Համեմատած մարտ ամսին գրանցված առավելագույն ցուցանիշների հետ երկրում ներկա պահին վարակը տարածվում է տեղի բնակիչների շրջանում, այլ ոչ թե ժամանողներն են իրենց հետ վիրուսը բերում:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը բարձր է գնահատել երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը՝ անվանելով այն «փայլուն հաջողություն»: Այստեղ պնդում են, որ վարակի ոչ մի դեպք չունեն, սակայն վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ դա քիչ հավանական է:

wp-apeth