Ներողություն են խնդրել՝ Covid 19-ից մահացածների մարմինները փոսերը նետելու տեսանյութից հետո

Ներողություն են խնդրել՝ Covid 19-ից մահացածների մարմինները փոսերը նետելու տեսանյութից հետո

Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի իշխանությունները ներողություն են խնդրել այն բանից հետո, երբ համացանցում են հայտնվել տեսանյութի կադրերը, որոնցում երևում է թե ինչպես են վարվում կորոնավիրուսից մահացածների մարմինների հետ:

Կադրերից երևում է, որ սև պարկերի մեջ գտնվող մարմինները պարզապես նետում են խորը փոսերի մեջ: Երկրամասի իշխանությունները հաստատել են, որ տեսանկարահանված նյութը իրական է և արդեն հասցրել են ներողություն խնդրել ընտանիքներից, հայտնում է BBC-ն: Խոսքը գնում է ութ մահացածի մարմինների մասին:

Նշվում է, որ Կարնատակայում ընդհանուր հաշվով կորոնավիրուսից մահացել է 246-ից ավելի մարդ: Մյուս կողմից տարածաշրջանը համեմատած այլ շրջանների հետ քիչ է տուժել վիրուսից: Այստեղ կարողացել են ավելի արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ:

Հավելենք, որ Հնդկաստանում ընդհանուր հաշվով վարակվել է մոտ 600 հազար մարդ, ցուցանիշով երկիրը չորրորդ տեղում է աշխարհում:

wp-apeth