ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում և Վանաձորում․ հայտնաբերվել է ոչ սթափ 21 վարորդ

ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում և Վանաձորում․ հայտնաբերվել է ոչ սթափ 21 վարորդ

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 26-ին և  27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրում և Վանաձորում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 24 մեքենա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 21 անձ։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 44, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 27-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 3 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 1, ինչպես և հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։

wp-apeth