Ավելի քան երեք ամիս անց Բրազիլիայում պարզել են՝ Covid 19-ից առաջին մահվան դեպքը գրանցվել է ավելի շուտ, քան նշվել է նախկինում
Բրազիլիայի առողջապահության նախարարությունից շաբաթ օրը հայտնել են, որ երկրում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 12-ին՝ չորս օր ավելի շուտ, քան այդ մասին նշվել էր նախկինում: Մարտին 12-ին մահացած հիվանդն եղել է 57-ամյա կին, որը նախօրեին է հոսպիտալացվել Սան-Պաուլուի պետական հիվանդանոցում, հայտնում են նախարարությունից:
Կառույցից փոխանցել են նաև, որ մարտի 15-ին կորոնավիրուսից մահացել են ևս երկու քաղաքացի: Պրես-ռելիզում մարտի 16-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում խոսվում է նաև Սան-Պաուլուում և Ռիո-դե-Ժանեյրոոյում գրանցված մահվան ևս 7 դեպքի մասին, չնայած պարզ չէ՝ արդյոք դրանք վերջերս հաստատված դեպքերն են, որոնք ավելացվել են պաշտոնական տվյալներում:
Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են նաև, որ նոր մանրամասներ են ի հայտ եկել այն բանից հետո, երբ գնվել են ավելի շատ ախտորոշիչ թեստեր և դրանք փոխանցվել են նահանգներին:
CNN-ը էլեկտրոնային հարցում է արել Բրազիլիայի առողջապահության նախարարություն՝ փորձելով պարզել, թե ինչպես է մարտի 12-ին տեղի ունեցած մահվան դեպքըգրանցվել որպես կորոնավիրուսով պայմանավորված դեպք ավելի քան երեք ամիս անց: Նախարարությունից դեռ պատասխան չեն ստացել, նշում է աղբյուրը: