141 օր անց. ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 125 հազարից ավելի հիվանդ
Ուրբաթ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամենօրյա նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել: Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40173 նոր դեպք՝ համաձայն Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների:
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր հաշվով ԱՄՆ-ում վարակվել է 2 462 472 մարդ, մահացել է 125 045 հիվանդ: Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ-ում մահվան առաջին դեպքը կորոնավիրուսից գրանցվել է 141 օր առաջ՝ փետրվարի 6-ին: