Հաստատվել է 46860 նոր դեպք, մահացել է 990 հիվանդ
Ուրբաթ օրը Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության 46860 նոր դեպք է գրանցվել, ինչի արդյունքում երկրում վարակվածների թիվը հասել է 1 274 974-ի:
Նախարարությունից նաև հայտնել է գրանցված 990 մահվան նոր դեպքի մասին: Բրազիլիայում կորոնավիրուսի զոհ են դարձել 55961 հիվանդ:
Սան-Պաուլու նահանգում, որը համարվում է երկրում համավարակի բռնկման էպիկենտրոնը, վարակվել է 258508-ից ոչ պակաս մարդ: Ըստ նախարարության տվյալների՝ այնտեղ վիրուսից մահացել է 13966-ից ոչ քիչ մարդ: Ռիո-դե-Ժանեյրոյում գրանցվել է վարակման 108497-ից ոչ պակաս դեպք, մահացել է 9587-ից ոչ պակաս հիվանդ: