Առնվազն 10 երկիր համավարակի երկրորդ ալիքի բռնկման վտանգի տակ են

Առնվազն 10 երկիր համավարակի երկրորդ ալիքի բռնկման վտանգի տակ են

Աշխարհի 45 երկրում, որոնց կորոնավիրուսն ամենաշատն է հարվածել (որտեղ գրանցվել է վարակման 25 հազարից ավելի դեպք) վերջին շրջանում գնալով թուլացրեցին կիրառվող սահմանփակումները: Նշվածներից առնվազն 10 երկրում կրկին նկատվում է նոր դեպքերի աճ՝ համեմատած անցած շաբաթվա հետ և այժմ գտնվում են համավարակի երկրորդ ալիքի բռնկման վտանգի տակ, ինչպես հետևում է բրիտանական Guardian-ի և Օքսֆորդի համալսարանի կողմից արված հետազոտության արդյունքներից: Այդ երկրների ցանկում են Ամերիկայի Միացյալ Նագաները, Իրանը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Շվեյցարիան, բայց ոչ Իտալիան, որը կարելի է ասել եվրոպական երկրներից առաջինն էր, որ լուրջ խնդիրների բախվեց ամենասկզբում:

Մյուս կողմից սա չի նշանակում, որ Իտալիան ամբողջությամբ կարողացել է իր հսկողության տակ վերցնել վարակի տարածումն ու մոտ է դրա ավարտին: Անցած 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 296 նոր դեպք և համեմատած նախորդ օրվա հետ աճը զգալի է: Մեկ օր առաջ նոր դեպքերի թվը կազմում էր 190: Անցած 24 ժամում Իտալիայում անցկացրել են 56061 թեստավորում նախորդ օրվա 53266-իփոխարեն: Լոմբարդիայում, որն երկրի ամենատուժած շրջաններից մեկն է, գրանցվել է վարակման 170 նոր դեպք՝ գրանցված նոր դեպքերի 57,43 տոկոսը: Մեկ օր առաջ Լոմբարդիայում գրանցվել էր 88 դեպք: Մահվան դեպքերի հետ կապված: Անցած 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, նախորդ օրը գրանցվել է մահվան 30 դեպք: Ընդհանուր հաշվով երկրում մահացել է 34678 հիվանդ: Դրական աշխտորոշում ունեցողների թիվը կրճատվել է 352-ով և այս պահին 18303 է: Հոսպիտալացվածների թիվն այս պահին կազմում է 1515 (-95), իսկ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են գտնվում 103 հիվանդ, ինչը չորսով քիչ է, քան նախորդ օրը:

wp-apeth