Covid 19. Եվրոպայում թվերը կրկին սկսում են աճել

Covid 19. Եվրոպայում թվերը կրկին սկսում են աճել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է Եվրոպայում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճով:

«Անցած շաբաթ առաջին անգամ մի քանի ամսվա մեջ նկատվում էր կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի օրական աճ: Վերջին երկու շաբաթում նոր դեպքերի թիվն ավելացել է երեսուն երկրում»,- ասել է կառույցի ղեկավարներից Հանս Կլյուգեն:

Կառույցի տվյալներով Եվրոպայում օրական գրանցվում է վարակվածների մոտ 20 հազար դեպք, մահանում է մոտ 700 մարդ:

wp-apeth