Կխճապատվի և տուֆ քարով կսալապատվի ներհամայնքային թվով 7 փողոց

Կխճապատվի և տուֆ քարով կսալապատվի ներհամայնքային թվով 7 փողոց

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ շուտով կմեկնարկեն Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի ներհամայնքային փողոցների նորոգման աշխատանքները։ Կխճապատվի և տուֆ քարով կսալապատվի ներհամայնքային թվով 7 փողոց։ 2020 թվականին պետական տարեկան բյուջեով նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն 53 հազար դրամ է, պետություն կհատկացնի գումարի 55%-ը, համայնքը՝ 45%-ը:

wp-apeth