Էյֆելյան աշտարակը կրկին բաց է
Էյֆելյան աշտարակը կբացվի այսօրվանից: Այն փակ էր երեք ամիս կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այցելուները կարող են բարձրանալ միայն աստիճաններով, վերելակները փակ փակ կմնան: Դիմակ կրելը պարտադիր չէ միայն 11 տարեկանից փոքրերի համար:
Ըստ worldometers-ի վերջին տվյալների՝ Ֆրանսիայում ընդհանուր հաշվով կորոնավիրուսով վարակվել է 161,348 մարդ, մահացել է 29,731, բուժվել է 75,127 հիվանդ: