Գալիք շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը կանցնի 10 միլիոնը

Գալիք շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը կանցնի 10 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հաջորդ շաբաթվա ընթացքում կանցնի 10 միլիոնի սահմանը, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադան Գեբրեյեսուսը: 

  • Համաճարակաբանների գնահատականներով՝ Չինաստանում և Հարավային Կորեայում գրանցված կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերը հանդիսանում են համաճարակի առաջին ալիքի մասը: Փորձագետները կարծում են՝ հիվանդության երկրորդ ալիք դեռ չի բռնկվել:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրական վարակվածների ցուցանիշը գերազանցել են ապրիլյան ցուցանիշներին: New York Times-ը հաղորդում է, որ երկրում գրանցվել է 35 հազարից ավելի նոր դեպք:
  • Սլովակիայի նախագահ Զուզազ Չապուտովան անցել է կարանտինային ռեժիմի այն բանից հետո, երբ նրա աշխատակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
wp-apeth