Covid 19. Մեքսիկական նորածին եռյակի, կրծքով կերակրելու և Պակիստանի կրիկետի հավաքականի մասին

Covid 19. Մեքսիկական նորածին եռյակի, կրծքով կերակրելու և Պակիստանի կրիկետի հավաքականի մասին

Ջոն Հոպկինսի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով արդեն վարակվել է 9,2 միլիոնից ավելի մարդ, մահացել է 477 հազարից ոչ պակաս հիվանդ, հայտնում է CNN-ը:

Մահացածների թիվը. Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում կորոնավիրուսից մահացել է 100 հազարից ավելի մարդ՝ համաձայն Ջոն Հոպկինսի ինստիտուտի և պետական համակարգերից ստացված տվյալների: Նշված դեպքերից կեսից ավելին գրանցվել է Բրազիլիայում:

Պակիստանի կրիկետի հավաքականը. Երկրում ոլորտի պատասխանատուների հաղորդման համաձայն՝ Պակիստանի կրիկետի ազգային հավաքականի տասը անդամ վարակվել է կորոնավիրուսով: Առաջիկա խաղերի համար հայտավորված 29 խաղացողից մեկ երրորդից ավելին վարակվել է:

Նորածին եռյակը. Երկուշաբթի օրը Մեքսիկայում վաղաժամ ծնված եռյակի մոտ հայտնաբերել են կորոնավիրուս չնայած նրան, որ ծնողների մոտ թեստի պատասխանն եկել է բացասական: Այս մասին ֆեսյբուքի իր էջում հայտնել է Պոտոսի նահանգի առողջապահության նախարարը: Ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ տեղի ունեցածն աննախադեպ է:

Հետազոտություն չղջիկների վրա. Առողջապահական ազգային ինստիտուտները չեղյալ են համարել ԱՄՆ-ի ոչ առևտրային կազմակերպությանը տրված դրամաշնորհը, որը զբաղվում էր չղջիկների մոտ վիրուսների ուսումնասիրություններով: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է բժիշկ Էնտոնի Ֆաուչին: Վերջինս հավելել է, որ չգիտե պատճառը և չի ասել, թե ով է տվել պատվերը:

Կրծքով կերակրելը. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում կանանց, որոնք վարակվել են կորոնավիրուսով կամ ունեն կասկած, որ կարող են վարակվել, շարունակել իրենց երեխաներին կրծքով կերակրելը, քանի որ դրանից ստացված օգուտը զգալիորեն գերազանցում է վիրուսի պոտենցիալ փոխանցման ռիսկերը:

Բռնկումը Պեկինում. Չինաստանի մայրաքաղաքում երեքշաբթի օրը գրանցվել է կորոնավիրուսիային հիվանդության 7 նոր դեպ: Հունիսի 13-ից սկսած տեղի շուկայում տեղի ունեցած բռնկումից հետո ամենօրյա նոր դեպքերի ամենացածր ցուցանիշն է:

Բոլսոնարուն և պաշտպանիչ դիմակները. Բրազիլիայի գլխավոր դատախազությունից երեքշաբթի օրը հայտնել են, որ մտադիր են «չեղյալ համարել» դաշնային դատավորի որոշումը, որի համաձայն երկրի նախագահ Բոլսոնարուն պետք է կրի պաշտպանիչ դիմակ:

wp-apeth