Covid 19. Հետևանքները զգալի կլինեն տասնամյակներով
Կորոնավիրուսի համավարակը շարունակում է արագանալ աշխարհում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Գեբրեուսը:
«Գիտենք, որ համավարակը ավելին է, քան առողջապահության ճգնաժամը: Դա տնտեսական, սոցիալական և շատ երկրներում քաղաքական ճգնաժամը է: Նրա հետևանքները զգալի կլինեն տասնամյակներով»,- հավելել է Գեբրեուսը տեսանկոնֆերանսի ժամանակ՝ կամակերպված Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից:
Նշենք, որ անցած 24 ժամում ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 183 020 նոր դեպք է հաստատվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ սա ամենաբարձր ցուցանիշն է մեկ օրվա կտրվածքով համավարակի սկզբից: