Covid 19. Կրկին մահվան դեպքեր՝ սկսած մարտի 12-ից
CNN-ը, հղում անելով Հոլանդիայի առողջապահության ու շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի հաղորդած տվյալներին, հայտնել է, որ առաջին անգամ մարտի 12-ից երկրում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքեր է գրանցվել: Հաղորդագրության համաձայն՝ երկրում ընդհանուր հաշվով կորոնավիրուսից մահացել է 6090 մարդ: Մահվան դեպքերի առավելագույն թիվը գրանցվել է ապրիլի 7-ին՝ 234 մահվան դեպք:
Չնայած նրան, որ այսօր մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, առողջապահության ու շրջակա միջավայրի ազգային ինստիտուտից ավելի վաղ զգուշացրել էին, որ հանգստյան օրերով պայմանավորված ուշացումները հնարավոր են և տվյալները ոչ միշտ են հայտնի դառնում օպերատիվ կերպով: