Արտակարգ դեպք Գյումրիում. 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել
Հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Բուլվարային թաղամասում, հայտնում են «ՑԱՅԳ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականից: Աղբյուրի նախնական տեղեկությունների համաձայն՝ Բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել և տեղում մահացել: Տարածքում հավաքված մարդկանցից ոչ մեկ կնոջը չի ճանաչել: Նշվում է, որ կինը 1980 թվականին ծնված քաղաքացի է և այդ շենքի բնակչուհի չէ: Հանգամանքները պարզվում են:
Գյումրու «Շտապ օգնության» կայանից news.am-ին հայտնել են, որ կանչը գրանցվել է 9:45-ին:
«Տեղում բրիգադը պարզել է, որ 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռևս անձը չպարզված, մոտ 40-45 տարեկան կին է ընկել և տեղում մահացել: «Շտապ օգնության» բրիգադը կնոջն արդեն մահացած է գտել, բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ»,- հայտնեցին «Շտապ օգնության» կայանից: