Դիմիտրովը վարակվել է կորոնավիրուսով

Դիմիտրովը վարակվել է կորոնավիրուսով

Բուլղարացի հայտնի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է ինստագրամում: Վերջինս դրական թեստ է հանձնել Խորվաթիայի Adria Tour-ի շրջանակներում շաբաթ օրը տեղի ունեցած խաղից հետո: Դրանից մեկ շաբաթ առաջ նա մասնակցել է Բելգրադի մրցաշարին:

Թենիսիստը նշել է, որ բուժումը ստանում է տանը և հույս է հայտնել, որ իր հետ կոնտակտի մտած մարդիկ հասցրել են ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վարակվելուց խուսափելու համար:

wp-apeth