Covid 19. Չինաստանը դադարեցրել է «Tyson Foods»-ի սառեցված հավի ներկրումը

Covid 19. Չինաստանը դադարեցրել է «Tyson Foods»-ի սառեցված հավի ներկրումը

Կիրակի օրվանից Չինաստանը դադարեցրել է սառեցված հավի ներկրումը «Tyson Foods» խոշոր ընկերությունից այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներում ընկերության հարյուրավոր աշխատակիցների մոտ հայտնաբերել են կորոնավիրուս, գրում է CNN-ը:

Դեռ ուրբաթ օրը «Tyson Foods»-ը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ ընդհանուր հաշվով ընկերության 693 աշխատակից ԱՄՆ-ում կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել:

Հայտարարության մեջ ասվում է, որ տեղում թեստավորված 3748 աշխատակցից 481-ի կամ 13 տոկոսի մոտ եղել է դրական ախտորոշում: Վերջիններից 455-ը կամ 95 տոկոսն եղել են անախտանիշ: Սրան գումարած ևս 212 աշխատակից կա, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել առողջապահության նախարարության կողմից արված թեստավորումների արդյունքում կամ, երբ նրանք սեփական նախաձեռնությամբ են որոշել թեստավորվել և դիմել են այլ բուժհաստատություննների:

Տեղի ունեցածի հետ կապված Չինաստանի գլխավոր մաքսային բաժինից հայտարարել են, որ «Tyson Foods»-ի սառեցված հավի ներկրումը ժամանակավորապես դադարեցված է: Ընկերության սննդամթերքի այն չափաբաժինը, որն արդեն Չինաստանում է, կառգրավվի:

Նման որոշումը թերևս պայմանավորված է նրանով, որ Չինաստանի իշխանություններն ամեն գնով ցանկանում են թույլ չտալ վարակի երկրորդ ալիքի բռնկումն երկրում: Կիրակի՝ հունիսի 21-ի դրությամբ Պեկինում արդեն հաստատված 227 դեպք կա, իսկ ամեն ինչ սկսվեց տեղի մեծածախ սննդի շուկայում արձանագրված դեպքից:

wp-apeth