Նյու-Յորքում անցնում են երկրորդ փուլին

Նյու-Յորքում անցնում են երկրորդ փուլին

Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից անցնում են սահմանափակումներն հանելու երկրորդ փուլին, որոնք մտցրել են կորոնավիրուսի պատճառով, գրել է CNN-ը:

Ըստ նահանգապետի՝ նահանգը շարունակում է ճիշտ ճանապարհով ընթանալ կորոնավիրուսի դեմ պայքարում՝ ընդգծելով, որ անցած օրն արձանագրել են համեմատաբար քիչ թվով վարակվածներ:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 21-ի դրությամբ նահանգում վարակավծների թիվն ավելացել է 664-ով, մահացել է 15 մարդ,ևս 1142-ին հոսպիտալացրել են:

wp-apeth