Դուբայը բաց կլինի տուրիստների համար հուլիսի 7-ից

Դուբայը բաց կլինի տուրիստների համար հուլիսի 7-ից

Տուրիստները կարող են այցելել Դուբայ հուլիսի 7-ից, մինչդեռ նրանք, որոնք ունեն բնակության իրավունք կարող են մեկնել հունիսի 22-ից, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Dubai Media Office-ին: Նշվում է նաև, որ քաղաքացիություն ունեցողներն ու Դուբայի բնակիչները կկարողանան մեկնել արտասահման հունիսի 23-ից: Հաղորդման համաձայն՝ տուրիստները Covid-19-ի թեստ են հանձնելու օդանավակայանում և դրա դրական լինելու դեպքում ստիպված են լինելու անցնել 14-օրյա կարանտինային ռեժիմը: Տուրիստները կկարողանան շրջանցել թեստի հաձնումն այն դեպքում, երբ կունենան իրենց մոտ փաստաթուղթ՝ համաձայն որի անցել են թեստը վերջին 96 ժամվա ընթացքում և պատասխանն եղել է բացասական:

wp-apeth